BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Հայաստանի երգի պետական թատրոն»-ի նախկին տնօրենը յուրացրել է 41 780 000 դրամ

«Հայաստանի երգի պետական թատրոն»-ի նախկին տնօրենը յուրացրել է 41 780 000 դրամ
06.06.2019 | 13:19

Բացահայտվել է «Հայաստանի երգի պետական թատրոն»-ի նախկին տնօրենի առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 41 780 000 դրամ յուրացման դեպք՝ հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքէջը։ Ըստ նախնական տվյալների, ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-ից 2019-ին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ին պատկանող Երևանի Խանջյան փողոցի շենքի տարբեր աշխատասենյակներ առանց պայմանագրերի և որոշ դեպքերում պայմանագրերով ապօրինի վարձակալության է հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չեն մուտքագրվել ՊՈԱԿ-ի բյուջե և յուրացվել են: Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության:

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ